Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկրապահներն էլ են զտվում

Երկրապահներն էլ են զտվում
15.02.2014 | 17:24

Երկրապահ կամավորականների միության այսօրվա համագումարի «քինդեր-սյուրպրիզը», թերևս, հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ԵԿՄ վարչության անդամ դառնալն էր: Սակայն Սամվել Ալեքսանյանը բացառություն չէ: Սյունիքի երբեմնի սարսափազդու մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է դարձել ԵԿՄ վարչության անդամ: Այն նույն Սուրիկ Խաչատրյանը, որը պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում, իսկ անցյալ տարվա հունիսի 2-ին իր առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, որը մարդու կյանք խլեց, պաշտոնանկ արվեց: Եվ մինչ լուրեր են շրջանառվում, որ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է լքել երկիրը, որ նրա ընտանիքի անդամները արտագաղթել են, որպեսզի նրա որդին կարողանա խուսափել քրեական պատասխանատվությունից, պարզվում է, որ նախկին մարզպետը «հիշել» է իր «երկրապահական» անցյալը:

Հիմա զտումների ժամանակն է: Եթե նախորդ համագումարների ժամանակ ԵԿՄ ղեկավարությանը հաջողվում էր մի տանիքի տակ համախմբել իշխանամետ և ընդդիմադիր հայացքների տեր ազատամարտիկներին, ժամանակավորապես անթեղել քաղաքական կրքերը, ապա հիմա ազատամարտիկներն իրենք են զատվում: Մասնավորապես՝ նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի և իր համախոհների ջանքերն՝ ուղղված ազատամարտիկների նոր միություն ստեղծելուն, ոգևորել է բոլոր նրանց, ովքեր իրենց ազատամարտիկի անցյալը, կենսագրությունը չեն ուզում կապել Սամվել Ալեքսանյանի ու Սուրիկ Խաչատրյանի տիպի անձանց կենսագրության հետ, և իրենց հետագա գործունեությունն էլ չեն պատկերացնում նրանց հետ նույն դաշտում: Տեսնենք, թե ինչ կտան այդ զտումները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ